ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ռուսաստանը հավաքագրել է ավելի քան կես միլիոն պայմանագրային զինծառայող
20:42, 20.02.2024 | mamul.am
3611 | 0

2023 թվականին պայմանագրով զինվորական ծառայության է անցել շուրջ 540 հազար զինվորական, ինչը հնարավորություն է տվել ստեղծել 6 դիվիզիոնից բաղկացած պահեստային բանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիր Միխայիլ Պետրովին տված հարցազրույցում ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Միայն անցյալ տարի մենք պայմանագրով հավաքագրեցինք գրեթե 540 հազար մարդ, դա մեզ թույլ տվեց ստեղծել պահեստային բանակ՝ 6 դիվիզիա: Այսօր նրանք պատրաստված պրոֆեսիոնալ զորքեր են, որոնք իսկապես լուրջ ուժ են ներկայացնում, այս տարի, այսօրվա դրությամբ, արդեն կա 50 հազար մարդիկ է հավաքագրվել պայմանագրով, և նրանք շարունակում են գալ», - ասել է Շոյգուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր