ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Պուտինը հայտնել է, որ Կրինկին ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ
21:06, 20.02.2024 | mamul.am
5116 | 0

Կրինկին գտնվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ամբողջական վերահսկողության ներքո, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում։ «Միխայիլ Յուրիևիչը զեկուցել է, որ Դնեպրի ձախ ափին գտնվող այս բնակավայրը գործնականում, լավ, ոչ թե գործնականում, այլ ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է»,- ասել է նախագահը։

Ավելի վաղ Շոյգուն Պուտինին զեկուցել էր Կրինոկիի ազատագրման մասին:

Ամիսներ առաջ Պուտինը զարմանք էր հայտնել, որ Կիևն ավելի ու ավելի շատ լավ պատրաստված մարտիկներ է ուղարկում` ոչնչանալու։ Դեկտեմբերի 14-ին պետության ղեկավարը հայտարարել էր, որ շուտով կավարտվի Ուկրաինայի զինված ուժերի ներկայությունը Կրինոկի շրջանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր