ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
««Չոր» փաստեր՝ 88-ի շարժման տարեդարձի կապակցությամբ». Թևանյան
21:18, 20.02.2024 | mamul.am
1664 | 0

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․ ««Չոր» փաստեր՝ 88-ի շարժման տարեդարձի կապակցությամբ

Դաժան փաստն այն է, որ Սովետական Հայաստանի սերունդն սկսեց Ղարաբաղյան շարժում, հաղթեց պատերազմում, ձևավորեց դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետություն, վերակերտեց անկախ պետություն և ունեցանք միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետություն:

Անկախության սերունդը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ջուրը լցրեց 88-ի ձեռքբերումների մեծ մասը՝ պարտվեց պատերազմում, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, նպաստեց Արցախի հայաթափմանը ու հարցականի տակ դրեց Հայաստանի Հանրապետության գոյությունը:

Անկախությունը բացարձակ արժեք է, որի պաշտպանությունն ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում: Սա՛ պետք է դառնա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հիմնական կարգախոսը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր