ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՔՊ-ական պատգամավորները չեն ցանկանում տեղափոխվել գործադիր և ամենօրյա շփում ունենալ Փաշինյանի հետ. «Ժողովուրդ»
09:06, 21.02.2024 | mamul.am
2538 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հրաժարվում են տեղափոխվել գործադիր, խուսափում են Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա անմիջական շփումներից:
Բազմիցս գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «չիստկա» անել գործադիրում ու ազատվել մի շարք անգործունյա նախարարներից, բայց, արի ու տես, Փաշինյանի կադրային պահեստն այնքան սնանկ է, փորձառու մասնագետներ չկան, որ փոխարինողներ չի գտնում:
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկացել է, այսպես ասած, «ռակիրովկաների» գնալ ու օրենսդիրից պատգամավորներին բերել գործադիր, անգամ նրանց առաջարկել է այս կամ այն նախարարի պաշտոնը, բայց ՔՊ-ական պատգամավորները տարբեր պատճառաբանություններով մերժել են՝ փորձելով նաև չբարկացնել Փաշինյանին:

Տեղեկացանք նաև, որ պատճառն էլ այն է, որ պատգամավորները չեն ցանկանում Փաշինյանի անմիջական վերահսկողության տակ լինել ու խուսափում են նրա հետ ամենօրյա անմիջական առերեսումներից:

Բացի սա, ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն իրենց հարմարավետ են զգում խորհրդարանում, ավելի «պրեստիժ» են համարում պատգամավորի պաշտոնը, դրա համար էլ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր