ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Քանի՞ հոգի է պատրաստ մեքենայի գոլդ համարի համար վճարել 50 հազար դոլար. «Հրապարակ»
09:24, 21.02.2024 | mamul.am
4296 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 23-ին կկայանա զրոներով պետհամարանիշների աճուրդը, որի նախնական գինը 20 մլն դրամ է։ Այս պահին գնման հայտ է ներկայացրել 138 մարդ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։ Այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել:

Հիշեցնենք, որ հատուկ բացված կայքում քվեարկություն են անում, և ամենաշատ հավանություն ունեցող համարանիշները դրվում են աճուրդի։ ՆԳՆ-ից փոխանցեցին, որ աճուրդին մասնակցելու են այն քաղաքացիները, որոնք վճարել են կանխավճար` 1 մլն դրամ։ Աճուրդը տևելու է 3 օր։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ աճուրդում հաղթած և համարանիշները ձեռք բերած անձի տվյալները գաղտնի են պահվելու, այսինքն՝ չի հայտարարվելու, թե ով է հաղթել աճուրդում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր