ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Խոպանչիները» փակել են Երևան-Մարտունի ճանապարհը
11:48, 21.02.2024 | mamul.am
4576 | 1

Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները փաստի առաջ են կանգնել։ Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։

Նման բովանդակությամբ նամակներ ստացած քաղաքացիներից մեկը «Հետք»-ին ներկայացրել էր ՊԵԿ-ի ծանուցումը և հայտնել, որ 2022թ-ին ՌԴ-ում աշխատելու շրջանում վճարել է այնտեղի բոլոր հարկերը, իսկ եկամուտն ուղարկել է տուն՝ Հայաստան, որ ընտանիքի անդամները հոգան սոցիալական կարիքները։ Նրա մտքով չի անցել, որ արտագնա աշխատանքից ստացած եկամուտը նաև Հայաստանում պետք է հարկվի, քանի որ նման բան երբևէ չէր եղել։

Թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը:

Արտագնա աշխատանքի մեկնողներն այս պահին փակել են Երևան-Մարտունի ճանապարհը:

Տեսանյութը՝ News-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր