ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Օքսֆորդն ավարտածը չի գալու 200 հազար դրամով նախարարությունում վարչության պետ աշխատի». Փաշինյան
12:24, 21.02.2024 | mamul.am
2671 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ի թիվս այլ թեմաների, Փաշինյանն անդրադարձել է արտերկրի բուհերում երիտասարդների ուսման համար կրթաթոշակների տրամադրման հարցին և ընդգծել ուսումից հետո նրանց հետվերադարձի ապահովման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: «Փաստացի ուղիղ կամ անուղղակի կարող ենք միլիարդ ծախսել, երիտասարդներին ուղարկել արտասահման սովորելու, և բոլորը կծափահարեն: Հետո ոչ մեկը չի հարցնի՝ այդ երիտասարդների քանի՞ տոկոսը հետ եկավ, որովհետև առաջնային նպատակն այն է, որ իրենք գան Հայաստանում աշխատեն, որ մեր այս պրոբլեմների մի մասն իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ լուծվեն, այսինքն՝ Կառավարությանը, պետությանն օգնեն, լուծել: Դա կարող է տեղի ունենալ պետական, մասնավոր համակարգերում աշխատելով: Լավ, այս գումարը ծախսեցինք, իսկ ի՞նչ ստացանք արդյունքում: Կարող ենք ստանալ նաև այն, որ մեր ևս մի հայրենակից ինչ-որ մի երկրում շատ մեծ հաջողությունների է հասել, ինչի համար շատ ուրախ ենք, շատ բավարարված ենք, շատ լավ է, բայց դա, այնուամենայնիվ, այն նպատակը չէ, որով պետական բյուջեն պետք է ծախս անի: Պետք է վերադարձի մեխանիզմը հասկանանք ինչպես է, մարդը ոնց է վերադառնում: Ու այստեղ նորից հանրային կառավարման բարեփոխումների մասին է խոսքը, որովհետև եթե մարդը գնաց, ենթադրենք սովորեց, Օքսֆորդն ավարտեց, ինքը չի գալու 200, 300 հազար դրամով նախարարությունում վարչության պետ աշխատի: Չի աշխատելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր