ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Քաղաքի կենտրոնն է, Թումանյան փողոցը». Հակոբ Կարապետյան
15:18, 21.02.2024 | mamul.am
3109 | 0

Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Երբ ներկա քաղաքային իշխանութնունը ինչ-որ մեգանախագծերի, տեխնոլոգիական ռեֆորմների մասին խոսի, նրանց ցույց տվեք այս լուսանկարները։
Քաղաքի կենտրոնն է, Թումանյան փողոցը։ Այստեղ բառացիորեն 10-15 օր առաջ ավարտվել էին սալիկների փոխարինման աշխատանքները։ Իսկ այսօր այդ սալիկը քանդում են՝ ՋՐԱԳԻԾ անցկացնելու համար։ Այսինքն, ուշադրություն, սա վթար չի, արտակարգ դեպք չի, պլանային աշխատանք է՝ ջրագիծ են փոխում։
Հիմա կասեք՝ է, կանցկացնեն, հետո սալիկները կվերականգնեն։ Բայց նախ, ցանկացած վարպետ կասի ձեզ, որ քանդելուց հետո շարվածքը նախկինի նման որակով վերականգնել հնարավոր չէ, երկրորդ՝ արդեն էս քանդելու ընթացքում եզրաքարեր ու սալիկբեր են վնասվել, այսինքն, քաղաքը լրացուցիչ ծախս է անում, եւ երրորդն ու ամենակարեւորը՝ ովքե՞ր են թաղապետարանի, քաղաքապետարանի կոմունալի, շինբարեկարգման պատասխանատուները։ Նրանց պետք ա անհապաղ դուրս հրավիրել համայնքային ծառայությունից, որովհետեւ էս պրիմիտիվ գործում պլանավորման նման բարդակը ցույց է տալիս, թե որքանով են էդ մարդիկ կոմպետենտ։ Սա քաղաքի «էլիտար» կենտրոնն է, պատկերացնում ե՞ք՝ ինչ վիճակ է մի քիչ ավելի համեստ արվարձաններում։
Ու վերջապես, ո՞նց են էս մարդիկ համարձակվում խոսել Կոնդի, Նորագյուղի, տրանսպորտային ռեֆորմների ու այլ խոշոր պրոյեկտների մասին, երբ էսպիսի չնչին հարցերում գործը չեն կարողանում նորմալ պլանավորել»:

«Քաղաքի կենտրոնն է, Թումանյան փողոցը». Հակոբ Կարապետյան
«Քաղաքի կենտրոնն է, Թումանյան փողոցը». Հակոբ Կարապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր