ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Խաղաղության պայմանագրի մասով Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը». Արմեն Գրիգորյան
15:48, 21.02.2024 | mamul.am
4658 | 0

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Մյունխենում, ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո, ԱԳ նախարարների ու փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Օրի, ժամի, տեղի մասով հստակություն չկա, երբ լինի, համապատասխան հաղորդագրություն կլինի»: Խաղաղության պայմանագրի հետ կապված Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը. «Մեր՝ հունվարի 4-ի պատասխանից հետո Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը: Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, կքննարկեն խաղաղության պայմանագիրը»:

Արմեն Գրիգորյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր