ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Զոհ և վիրավորներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
16:54, 21.02.2024 | mamul.am
5131 | 0

Փետրվարի 21-ին, ժամը 12։42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1968թ․) բախվել է կայանած «Howo» մակնիշի բեռնատարին (վարորդ` Վ. Ն., ծնված 1965թ․). «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևոր Ս. Ա-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր