ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանը պետք է ապահովի, որ ԼՂ-ն լքածները ցանկության դեպքում արագ վերադառնան». Մակրոն
20:18, 21.02.2024 | mamul.am
1801 | 0

Փարիզում Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց Ադրբեջանին` ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի` 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը: «Համաձայն այս որոշման, Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, ցանկության դեպքում վերադառնան` անարգել և արագորեն: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, համաձայնության և ինգտեգրման տարածաշրջան: Անհրաժեշտ է, որ հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ և ոչ թե պառակտման»,- ասաց Մակրոնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր