ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Փաշինյանը նշել է` որն է ՀՀ-ի ամենամեծ խնդիրը
21:18, 21.02.2024 | mamul.am
4222 | 0

«2022 թվականին Պրահայում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին, և համոզված եմ, որ այդ սկզբունքներին համատարիմ մնալու դեպքում իսկապես խաղաղությունը հասանելի է և իրատեսական»,- այս մասին այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով ՀՀ հավատարմությունը այդ պայմանավորվածություններին։

Նա հավելել է, որ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը:

«Մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է ու ՀՀ ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնելը»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ ՀՀ պաշտպանունակության զարգացումը չի կարող որևէ մեկին անհանգստացնել։

Ըստ վարչապետի` Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները գտնվում են «հատկապես դինամիկ փուլում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր