ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Պետությունն է մեղավոր, որ թույլ է տվել էսքան տարի ձեր ուզած պայմաններով բնակարաններ վաճառեք». Վրույր Քոչարյան
03:06, 22.02.2024 | mamul.am
5083 | 0

Ճարտարապետ Վրույր Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Աբսուրդը հասել ա էն կետին, որ հայ կառուցապատողները բողոքում են, իբր, Վրաստանում բնակարանների արժեքը երկու անգամ ցածր ա։ Մեկը չկա, ասի` ձեզ ո՞վ ա ասում` եռակի շահույթ հետապնդեք, արժեքը արհեստականորեն ուռճացրեք, որ մի հատ էլ Վրաստանի հետ համեմատվելուց մեղքը գցեք ուրիշների վրա, իբր մեղավորը պետությունն ա։ Իհարկե, պետությունն ա մեղավոր, որ թույլ ա տվել էսքան տարի ձեր ուզած պայմաններով բնակարաններ վաճառեք, տոկոսներն էլ ինքը վճարի ձեզ ու բանկերին հարստացնի։ Իրականում պետության տված «պռախոդի» շնորհիվ ա, որ լիքը անբարեխիղճ ընկերություններ դառել էն լուրջ կառուցապատող ու էսօր արդեն փորձում են խաղի կանոնների թելադրելու իրավունքը մշտապես պահել իրենց ձեռքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր