ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ինչո՞ւ է տապալվել բանակը 2024-ին նոր հանդերձանքով ապահովելու ծրագիրը». Գեղամ Մանուկյան
22:18, 21.02.2024 | mamul.am
3290 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանըֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հերթական նիստում օրակարգային մեկ հարց էր, բայց անդրադարձա կարևոր այլ խնդիրների:
*Արձագանքեցի օրերս Անդրանիկ Քոչարյանի արված հայտարարությանը, թե մենք՝ ընդդիմադիրներս, չենք խոսում առաջնագծի վիճակի մասին, քանի որ տեսնում ենք կատարված աշխատանքը։
**Պատասխանս էր՝ չենք խոսում, որ չվտանգենք մեր անվտանգությունը, գաղտնիքներ չբացահայտենք։ Ստիպված էի հրապարակել Սուրեն Պապիկյանին ուղղված ծավալուն գրությունից մի հատված, որը վերաբերում էր հենց իշխանական պատգամավորներին։
*Այդպես էլ հերթական անգամ Պաշտպանության նախարարության ներկայացուցչից չստացա հստակ պատասխան, թե ինչպե՞ս է արդեն երկու տարի ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել մեր Զինված ուժերի ակունք համարվող Արցախյան ազատամարտի մասին բաժինը ու ե՞րբ կվերականգնվի։
*Վերջապես՝ այդպես էլ փոխնախարարը չկարողացավ պատասխանել, թե ինչո՞ւ է տապալվել Բանակը 2024-ին նոր հանդերձանք ապահովելու ծրագիրը: Անհայտ մնաց, թե այս ծրագիրը երբ կիրագործվի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր