ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Նախկին խոպանչի մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ. «Հրապարակ»
09:18, 22.02.2024 | mamul.am
2451 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բողոքի ակցիա անող մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։ Բայց նույն Սարգսյանը շուրջ 6 տարի խոպանչի է եղել։ Ըստ նրա պաշտոնական կենսագրության, 2009-2015թթ․ նա Ռուսաստանում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2015-2018թթ-ն սև խոռոչ է` ոչինչ չկա․ կա՛մ չի աշխատել, կա՛մ ամաչել է գրել, թե ինչ է արել: 2018-ին պատգամավորի թեկնածու է եղել, բայց պատգամավոր չի դարձել: 2019-ին նշանակվել է Գեղարքունիքի ՋՕԸ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն, 2020-21թթ․՝ Ջրային կոմիտեի նախագահ, 2021թ. սեպտեմբերից` մարզպետ:
Մի ուշագրավ նրբություն էլ․ նա «2016թ-ին ընդունվել և մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժնում», այսինքն՝ 8 տարի: Թե ինչպես է նման կենսագրություն ունեցող մարդը մի ողջ մարզի բնակչությանն աշխատանքով ապահովելու, երբ 3-4 տարի աշխատանք չի գտել և ոչ մի կերպ չի կարողանում ուսումն ավարտել, պարզ չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր