ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
«Ամեն օր հարկային բեռ են ավելացնում». Նարեկ Մանթաշյան
17:48, 22.02.2024 | mamul.am
1615 | 0

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ վատ ա, որ սրանք հարստահարում են ժողովրդին, ամեն օր մի սոցիալական խմբի հարկային բեռ ավելացնում, կամ ծառայության գին թանկացնում, բայց...
Բայց, ցավոք, մենք, բոլորս, ժողովուրդը միասին վերցրած, պայքարում ենք, երբ միայն մեզ, մեր գրպանին, կամ ստամոքսին է հարված հասցվում...
Հայրենիքի ու այլ վեհանձն արժեքների համար պայքար չկա, կամ կա՝ պայքարող չկա)…
Իսկ այս ամենում տիեզերական արդարություն կա՝ չի կարող բնության մեջ բումերանգը չվերադառնա, չի կարող դիմացինի ունեզրկումից ոգևորվողը չունեզրկվի, չի կարող հարևանի դժբախտության վրա ուրախացողը երջանիկ լինի և վերջապես չի կարող նիկոլին վստահության քվե տվողը նիկոլի օրոք չքաղել իր ընտրության պտուղները...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր