ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Ռուսները կարող էին գոնե պաշտպանել հայությանն Արցախում Բաքվի ճանկերից». Արման Բաբաջանյան
03:18, 23.02.2024 | mamul.am
2735 | 2

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «80 տարի առաջ Միսաք Մանուշյանը չէր կարող երևակայել, թե իր սխրանքը, հերոսությունը ինչպիսի գնահատանքի է արժանանալու Ֆրանսիայի հանրապետության կողմից, ինչպիսի կարևորություն է ստանալու իր հայրենի Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի և հայ-ֆրանսիական հարաբերությունների համար:
Հ.Գ. «Հայրենական» մեծ պատերազմում մասնակցել է 600 000 հազար հայ, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհետ կորել է: 300 հազարը Խորհրդային Հայաստանից է զորակոչվել, 200 հազարը` ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարն էլ սփյուռքից:
«Հայրենական» մեծ պատերազմում արցախցի 140 հազ. բնակչից բանակ է զորակոչվել 42 հազ.-ը, որից մոտ 20 հազ.-ը զոհվել է:
Պատերազմի ժամանակ հայերն ունեցել են Փառքի բոլոր 3 աստիճանի 27 ասպետ, 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվը անցել է 150-ը:
Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների արդյունքում բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի:
Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյան, պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը:
Համազասպ Բաբաջանյան, Զրահատանկային զորքերի մարշալ
Հովհաննես Իսակով, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, իսկ պատերազմի ժամանակ պարզապես՝ ծովակալ
Արմենակ Խամփերյանց (Սերգեյ Խուդյակով), ավիացիայի մարշալ
Հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը ծագումով արցախցի են:
Հանուն արցախցիների այս մեծ զոհողության, ինչպես Ֆրանսիան այսօր ոգեկոչում է երկրորդ աշխարհամարտում իր կյանքը Ֆրանսիային նվիրաբերած Միսաք Մանուշյանին, ռուսները կարող էին գոնե պաշտպանել հայությանը Արցախում Բաքվի ճանկերից:
Ռուս-ադրբեջանական համատեղ գործողության արդյունքում Արցախը հայաթափվել է, իսկ ցեղասպան Ռուսաստանը մարդակեր Ադրբեջանի հետ շարունակում է սպառնալ իրեն փրկության ձեռք մեկնած հայ ժողովրդին, Հայաստանին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր