ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հրավիրվել եմ հարցաքննության՝ որպես վկա». Արցախի նախագահ
12:48, 22.02.2024 | mamul.am
1697 | 1

Նախօրեին հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հրավիրել է հարցաքննության: «Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրի, որն ստացել եմ փետրվարի 20-ին, նշված է, որ իրենք ստացել են իմ՝ 2023թ. նոյեմբերին ՀՀ դատախազին ուղղված գրությունը, որտեղ խնդրել եմ սոցցանցերում տարածված տեղեկությունները, ըստ որի՝ ԱՀ որոշ պաշտոնյաներ դրսևորել են ֆինանսական խախտումներ, ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում ու ձեռնարկել քայլեր: Իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ ու էդ շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա՝ հարցաքննության»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել է Շահրամանյանը:

Արցախի նախագահի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր