ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Արևմուտքն Ադրբեջանին տվեց Արցախը, իսկ հայերին մոլորեցնում է Միսակ Մանուշյանի վերահուղարկավորմամբ». Կիվիրյան
20:48, 22.02.2024 | mamul.am
2310 | 1

Եթե գլոբալ առումով մի նախադասությամբ որակենք, Ադրբեջանին տվեցին Արցախը, իսկ հայերին մոլորեցնում են Միսակ Մանուշյանի վերահուղարկավորմամբ, «Հայելի» ակումբին հյուրընկալելու ժամանակ հայտարարեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Գերտերությունները, կայսրությունները շատ հոյակապ ուսումնասիրել են փոքր ազգերի հոգեբանությունը: Հասկացել են, որ հայ ազգը, լինելով հին մեռելապաշտ ազգ, այս երևույթն իր մեջ կառաջացնի էմոցիաներ ու դրանից հետո էլ հարց չեն տա, թե Արևմուտքը ոնց հանձնեց Արցախը: Որովհետև, հենց Արևմուտքի իրականացրած քաղաքականության արդյունքում էր, որ տեղի ունեցավ Արցախի վերջնական աղետը: Մանուշյանի վերահուղարկավորության պատճառն էդ ակտերից մեկն է: Այս թեմաներով մոլորեցնում, խաբում են փոքր ազգերին: Հայերից ու ֆրանսիացիներից շատերն անգամ չգիտեն Միսակ Մանուշյանի կենսագրությունը, որ նա առաջին անգամ ձերբակալվել է հենց ֆրանսիացիների կողմից: Մանուշյանը եղել է կոմունիստ, ֆրանսիական կոմունիստական կուսակցության ղեկավարներից մեկը: Անհայտ է, եթե Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կենդանի մնար, ՍՍՀՄ-ի ու Արևմուտքի հարաբերությունների լարվածության պարագայում ինչպես կդասավորվեր նրա կյանքը: Չեմ բացառում, որ էլի կհայտնվեր ֆրանսիական բանտում: Գերմանացիք նրան հետո են ձերբակալել»,- ասաց Կիվիրյանը:

«Արևմուտքն Ադրբեջանին տվեց Արցախը, իսկ հայերին մոլորեցնում էՄիսակ Մանուշյանի վերահուղարկավորմամբ». Կիվիրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր