ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Երևանի տրանսպորտը կթանկանա». Գևորգ Ստեփանյան
21:30, 22.02.2024 | mamul.am
4576 | 2

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևան քաղաքի տրանսպորտը կթանկանա…
Քաղաքային իշխանությունը որոշել է, կրկին փորձ կատարելով, կյանքի կոչել այս տխրահռչակ նախագիծը։
Փորձ կարվի երևանցիներին՝ որպես փոխզիջում ներկայացնել հետևյալ կետերը։
Տարեկան փաթեթը 110.000դր նախնական ներկայացվածից զեղչել 10-15%-ով։
Ամսական և շաբաթական փաթեթները նախնականից 10%-ով։
Մեկանգամյա օգտվելը տրանսպորտից կարժենա մոտ 200-ից մինչև 280դրամ։
Փաթեթների սահմանափակումները, հավանաբար, կհանվեն։
Այս ամենը փորձ կարվի ավագանու ընդունմանը ներկայացնել հերթական նիստին մարտ կամ ապրիլ ամիսներին, ընդունվելու պարագայում այն կգործի սեպտեմբերի 1-ից։
Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ…
Քաղաքացու գրպանը մտնելով ձեր բյուջեն չե՛ք լցնելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր