ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել
22:18, 22.02.2024 | mamul.am
3211 | 2

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում է եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ և աշխատակիցներն այն տարել է ներս, բարեբախտաբար, չի պայթել այն։
Արդեն ներսում գտնվողներից մի քանիսն էլ ասել են, որ երբ վնասազերծել են, Գ․ Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է դրված եղել պայթուցիկը և այն ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ հարցրել են` այդ դեպքում ինչու ժամացույցը չի գործել, Գ․ Արսենյանը պատասխանել է, թե, կարող ա, «էլեմենտը» նստել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր