ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Ռուսաստանն ուղղակիորեն կոչ է արել Հայաստանի բնակչությանը պետական հեղաշրջում իրականացնել». Փաշինյան
09:54, 23.02.2024 | mamul.am
15502 | 5

Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում Հայաստանի բնակչությանը պետական հեղաշրջում իրականացնել: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը բացահայտորեն կոչ էր անում հայ ժողովրդին՝ տապալել իշխանությունը: Մոսկվայի կողմից իմ դեմ քարոզչությունը մինչ օրս չի թուլանում»,- պնդել է նա:

«Մենք հատկապես մտահոգված ենք ռուս զինվորականների կողմից Հայաստանում ռուս դասալիք Դմիտրի Սեդրակովի առևանգմամբ: Նման հակաիրավական գործողությունները Հայաստանի տարածքում անընդունելի են: Եթե Երևանի պահանջները չկատարվեն, հետևանքներ կլինեն»,- հավելել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր