ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Սպանություն՝ Երևանի կենտրոնում
10:18, 23.02.2024 | mamul.am
6209 | 0

Երեկ՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցի 9 հասցեի շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 57-ամյա Արման Գ-ի դին: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը: Իրավապահները նույն օրը հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալին: Պարզվել է, որ մահացածը իր ընկեր, Երևանի բնակիչ 33-ամյա Ավետիք Մ-ի հետ Ղազար Փարպեցու փողոցի 11 ա հասցեի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ միմյանց քաշքշել են, այդ ամենը նկատել է Արման Գ-ի որդին՝ 24-ամյա Էրիկ Գ-ն, ով հարվածներ է հասցրել Ավետիք Մ-ին, մի քանի հարված էլ հասցրել է հորը՝ Արման Գ-ին, ով քիչ անց քայլելով հասել է Փարպեցու փողոցի 9 հասցեի մոտ և բակում մահացել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր