ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Ադրբեջանը բողոքում է հայ-ֆրանսիական համագործակցությունից, բայց ինքը միլիարդների զենք է գնում». Փաշինյան
11:24, 23.02.2024 | mamul.am
3937 | 0

«Ադրբեջանը հրապարակայնորեն բողոքում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ցանկացած համագործակցությունից, սակայն լռում է միլիարդավոր եվրոներով իր գնումների մասին: Սա կարևոր փաստ է, սա կարևոր եզրակացություն է»,- այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանին մտահոգում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները, երբ օկուպացիայի տակ են պահվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, մինչդեռ մենք առաջարկում ենք նրանց վերջնականապես սահմանազատել սահմանները և դուրս բերել իրենց զորքերը մեր երկրից: Մեր ուժերը փոխադարձաբար փաստացի կհեռանային այդ սահմանից, ինչը կարող էր քայլ լինել դեպի խաղաղություն»,- ասել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր