ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Փաշինյանի լեզվով ասեմ՝ նա ամեն ինչ անում է, որ «երկու ցուլերից» բացի՝ մեր ճանապարհին կանգնի նաև մի «արջ»». Սուրեն Սուրենյանց
02:06, 24.02.2024 | mamul.am
4694 | 3

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France24-ին: Հիմնական թեզերը կարդացի: Այս մարդը մնացել է նույն պրիմիտիվ ընկալումների պատանդը: Նա կարծում է՝ ինչքան ուժեղ Ռուսաստանին քարկոծի, այնքան ուժեղ աջակցություն կստանա Արևմուտքից: Փաշինյանի այս արկածախնդրությունը խրախուսվում է արևմտյան շահախմբերի կողմից, ինչի գինը վճարելու ենք մենք: Ոչ այնքան հեռավոր 1920-ի օրինակով:
Փաշինյանի լեզվով ասեմ՝ նա ամեն ինչ անում է, որ «երկու ցուլերից» բացի՝ մեր ճանապարհին կանգնի նաև մի «արջ»:
Կարճ ասած՝ Փաշինյանի սիրտը «Ալեքսանդրապոլ-2» է ուզում, մնում է գուշակել, թե հետո որ արևմտյան մայրաքաղաքում է նա գրելու իր լուզեր քաղաքականության մասին պատմող հուշերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր