ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը չի՞ հակադրվում Հայաստան-Ռուսաստան պարտավորություններին». լրագրողը՝ նախարարին
13:18, 23.02.2024 | mamul.am
1922 | 0

Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը չի՞ հակադրվում արդյոք Հայաստան-Ռուսաստան մեր պարտավորություններին, ՀԱՊԿ շրջանակում մեր հարաբերություններին։ Եվ ինչպե՞ս է հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերվում Իրանը։ Այս հարցերին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի․ «Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, այն պետք է դիտարկենք երկուստեք: Ես պատահական չանդրադարձա 2022թ. սեպտեմբերի իրադարձություններին, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի: Այդ դեպքերից հետո է, որ Հայաստանն իր ռազմատեխնիկական համագործակոթյունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց։ Հայաստանի սուվերեն իրավունքն է և Հայաստանի Հանրապետությունը իրավասու է որոշել՝ ո՞ւմ հետ և ի՞նչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից, մենք այս հարցում շատ հստակ ենք, պարզ և անթաքույց։ Ինչ վերաբերում է մեր հարևաններին, բարեկամներին, դաշնակիցներին, տարբեր կենտրոններին՝ կարող եմ ասել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հանրապետության է և որևէ մեկի դեմ չէ։ Կարծում եմ՝ մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ երկրների հետ, կարծում եմ՝ նույնը մեր ռուսաստանցի գործընկերները պետք է անեն»,- ասել է Պապիկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր