ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Պուտինը կանգ չի առնի, չի կարելի հավատալ, որ նա չի հարձակվի Լեհաստանի և Լատվիայի վրա». Զելենսկի
14:00, 23.02.2024 | mamul.am
2884 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի երկրորդ տարելիցի նախօրեին հարցազրույց է տվել Fox News-ին: «Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես է Դոնալդ Թրամփը, որը խոստանում է Ուկրաինայի պատերազմն ավարտել 24 ժամում, դա անելու: Թող գա Ուկրաինա՝ ռազմաճակատ, և նրա կարծիքը կփոխվի: Այս պատերազմում երկու կողմ չկա, կա միայն մեկ թշնամի՝ Պուտինը։ Նրան չի կարելի վստահել: Նա Մակրոնին և Շոլցին խոստացել է, որ Ռուսաստանը չի օկուպացնի Ուկրաինան։ Չի կարելի հավատալ, որ Ռուսաստանը չի հարձակվի Լեհաստանի և Լատվիայի, կամ այլ երկրների վրա: Պուտինի շրջապատի մարդիկ ասում են, որ նա կանգ չի առնի, քանի դեռ չի հասել իր նպատակին: Պուտինը հատել է բոլոր կարմիր գծերը, նա ոչ ադեկվատ մարդ է, սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։ Նա կփորձի ոչնչացնել ՆԱՏՕ-ն։ Եվ երբ աշխարհը հասկանա դա, այդ ժամանակ պատերազմը կավարտվի»,- ասել է Զելենսկին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր