ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում». Ստեփան Դանիելյան
15:48, 23.02.2024 | mamul.am
4761 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սկզբից ՀԱՊԿ-ի անդամ երկրները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ծրագրեր են սկսում, զորախաղեր են անցկացնում, թուրքական մասնակցությամբ ռազմական գործարաններ են կառուցում, թյուրքական պետությունների կոնֆեդերցիա են սկսում ձևավորել: ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանը այդ երկրների միջոցով ազդում է ՀԱՊԿ-ի ներքին որոշումների վրա, իսկ 2025 թվականին Թուրքիան և Ադրբեջանն, ըստ էության, արդեն պաշտոնապես միավորված ռազմական ուժեր են ունենալու:
Այս նախադեպից հետո ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը նմանատիպ հարաբերություններ է ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ:
Մյուս կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կան տարբեր մոտեցումներ ռուս-ուկրաինական պատերազմի հանդեպ, մասնավորապես Հունգարիան խոչընդոտում է Ուկրաինային տրամադրվող օգնություններին, այդ ճանապարհով է շարժվում Սլովակիան, իսկ ապագա ընտրություններից հետո ամրապնդվող աջերի ապագա պահվածքը դժվար է կանխատեսել: Անհասկանալի է նաև, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կպահի նախագահական ընտրություններից հետո:
Եզրակացությունը մեկն է, ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և նմանատիպ կազմակերպություններն արդեն անցյալի մնացուկներ են և հին գինին նոր տակառների մեջ լցնել չի ստացվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր