ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացրել է, դրել Ուկրաինայի դարդն ես լացում». Շարմազանով
16:30, 24.02.2024 | mamul.am
8882 | 2

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը փաստացի իրեն հռչակեց ոչ թե Հայաստանի, այլ՝ «Ուկրմենիայի» շահերի սպասարկող։
Փաշինյան, դու քո երկրի անվտանգության հարցերը լուծե՞լ ես, որ դրել Ուկրաինայից ես խոսում։
Հերիք չէ՞ «անպոչ գդալի» նման քեզ մեջ գցես։
Բոլոր «պարերը պարել» ես, հիմա էլ Ուկրաինայի փաստաբանն ես դարձել։
Թե բա՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է․ դա մեզ լրջորեն անհանգստացնում է։
Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի մի քանի հարյուր կմ օկուպացրել է, իսկ դրել, Ուկրաինայի դարդն ես լացում։
Բայդե՞նն ես, Բլինքե՞նն ես, Շո՞լցն ես, Էրդողա՞նն ես…ո ՞վ ես էլի, որ խառնվել ես էդ մեծ հարցի մեջ։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեցիր ու հայաթափեցիր՝ չի անհանգստացնում, բայց Ուկրաինայի հարցն անհանգստացնո՞ւմ է։
Ո՞ր Ուկրաինայի։
Ադրբեջանի բարեկամ ու դաշնակից, որի նախագահը շնորհավորում էր Ալիևին Արցախը գրավելու առթիվ։
Ո՞ր Ուկրաինայի։
30 տարի Հայաստանի դեմ բոլոր հարթակներում «դեմ» քվեարկած Ուկրաինայի։
Ո՞ր Ուկրաինայի։
Ադրբեջանին ֆոսֆորային զենքի մատակարարի՞։
Վրաստանի ղեկավարությունից գոնե օրինակ վերցրու ու մի խառնվիր նման հարցերի մեջ։
Նիկոլիստները հերթական անգամ հայ ժողովրդին են «փուռը տալու», իսկ իրենք «թռնեն» արևմտյան մայրաքաղաքներում կյանք վայելեն։
Անթույլատրելի ու աղետալի կարող է լինել ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը՝ կողմնորոշվելով դեպի Արևմուտք։
1920-ին հայկական քաղաքական ղեկավարությունը այդ ճակատագրական սխալն արեց ու արդյունքում «դաշնակից» Արևմուտքը մատը մատին չտվեց, երբ թուրքական բանակը հասել էր Երևանի մատույցները։
Արևմուտքի հետ «բարեկամանալու» արդյունքում 1920-ի նոյեմբերի վերջին Հայաստանից մնացել էր ընդամենը մոտ 10 հազ. քառ. կմ, և միայն Հայաստանի խորհրդանացումը հնարավորություն տվեց ազատվել թուրքական գերիշխանությունից՝ Հայաստանի սահմանները հասցնելով շուրջ 30 հազ. քառ. կմ։
Վախենամ այս անգամ նենց «փուռը տան» Հայաստանը, որ դժվար լինի «խելքի գալ» ու ակնկալել որևէ արտաքին օժանդակություն։
Պատմությունը դաժան է վարվում նրանց հետ, ովքեր սեփական պատմությունից դասեր չեն քաղում։
Ինչպես կասեին Հին Հունաստանում՝ անհնար է նույն գետը երկու անգամ մտնել։
Առանց նիկոլիզմի հեռացման չի լինելու փրկության ոչ հույս, ոչ էլ՝ լույս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր