ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
ՊԵԿ-ը կանխել է 58 մլն դրամ արժողությամբ չհայտարարագրված ոսկե ձուլակտորների տեղափոխումը
17:48, 23.02.2024 | mamul.am
1544 | 0

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները, ստանալով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկություններ, բացահայտել են Բավրա պետական սահմանի անցման կետով չհայտարարագրված ոսկե ձուլակտորների խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից:

«Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությունից պարզվել է, որ մեքենայի խցիկում առկա են 2215 գրամ ընդհանուր քաշով, նախնական գնահատմամբ՝ շուրջ 58 միլիոն դրամ արժողությամբ ոսկե ձուլակտորներ»,- ասված է հաղորդագրությունում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր