ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +22 °C Վաղը`+21 °C
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը՝ Բաքվում ՌԴ դեսպանի հայտարարության մասին
18:54, 23.02.2024 | mamul.am
4361 | 0

Օրեր առաջ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է եղել իր միջոցներով վերականգնել Ադրբեջան-Նախիջևան երթուղին, բայց «ոչ այնքան հասկանալի պատճառներով հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»։

«Արարատնյուզ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր փոխվարչապետի գրասենյակ, հասկանալու համար՝ արդյոք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներում քննարկվել է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհային և երկաթուղային երթուղիները ՌԴ միջոցներով վերականգնելու հարց և եթե ոչ, ապա ո՞րն է ՀՀ դիրքորոշումն այդ հարցում։

Հարցմանն ի պատասխան հայտնել են հետևյալը․ «Հայտնում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի մանդատը չի ենթադրում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերի քննարկում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր