ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանի՝ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ միջնորդությունը
20:18, 23.02.2024 | mamul.am
1142 | 0

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի վիրահատության նպատակով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ` պաշտպանի միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ միջնորդության քննությունը կայացել է այսօր՝ Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ վերջինս ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստում և, թեև դատախազն առարկել է, միջնորդությունը քննվել է առանց Խաչատրյանի։
Դատարանը որոշել է մերժել միջնորդությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր