ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Փաշինյանը աճուրդի է հանել Հայաստանը»․ քաղաքագետ
11:00, 24.02.2024 | mamul.am
2693 | 2

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Զելենսկիի Հայաստան գալը պետք է համարել Մյունխենում Փաշինյանի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրիի հանդիպման շարունակություն:
Ի՞նչ ենք մենք շահում Զելենսկիի այցից:
Գործնականում՝ ոչինչ, բայց երաշխավորված կոշտ հակազդեցության ենք հանդիպելու Մոսկվայից:
Առհասարակ, Արևմուտքի սատելիտի կարգավիճակը ձեռնտու է միայն Փաշինյանին: Եթե նույնիսկ դրա հանրագումարում Հայաստանը վերածվի փլատակների, նա արևմտյան որևէ մայրաքաղաքում «պատվավոր հյուրի» կարգավիճակ է ունենալու՝ Հայաստանից ճողոպրելուց հետո:
Փաշինյանը աճուրդի է հանել Հայաստանը՝ իր մասնավոր խնդիրները լուծելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր