ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Բազմիցս տեսել ենք, որ ՌԴ-ին չեն մտահոգում ՀՀ-ի շահերը». ԱՄՆ պետքարտուղարություն
13:00, 24.02.2024 | mamul.am
2191 | 0

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին: Պետքարտուղարությունից հայտնել են. «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունին նշել են. «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր