ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Եթե կոնսերվատորիան հյուրանոցի է վերածվում, ապա դա իրականացվում է հենց կոնսերվատորիայի հաշվին». Կարեն Հեքիմյան
03:18, 25.02.2024 | mamul.am
2870 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Անընդհատ շրջանառվում է այն վարկածը, որ կենտրոնում գտնվող բուհերի շենքերը վերածվելու են հյուրանոցների: Ըստ երևույթին, այդ գործընթացը մեկնարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Ուրեմն, կոնսերվատորիայի շենքի մի մասում շինարարություն է ընթանում: Համաձայն շինարարներից ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջիններիս հանձնարարված է վերանորոգման ենթակա կոնսերվատորիայի շենքի յուրաքանչյուր սենյակում (լսարանում) կոյուղու և տաք ու սառը ջրի խողովակների մոնտաժ իրականացնել: Իսկ, թե ինչու է բուհի առանց բացառության բոլոր սենյակներում (լսարաններում) կոյուղի և տաք ու սառը ջուր անհրաժեշտ, դժվար չէ կռահել:
Հետաքրքիրն այն է, որ, եթե կոնսերվատորիան հյուրանոցի է վերածվում, ապա դա իրականացվում է հենց կոնսերվատորիայի հաշվին:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և տեղեկացված եղեք»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր