ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
Ակցիա Մայր Աթոռի դիմաց՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու
12:14, 24.02.2024 | mamul.am
2898 | 0

Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ հաջակցություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու։ Ավելի վաղ «Էջմիածին» դաշինքը հայտարարել էր․ «Բոլորս քաջատեղյակ ենք` վերջին շրջանում ինչ որ արկածախնդիրների կողմից դեպի Հայ Առաքելական Եկեղեցին իրականացվող կեղտոտ քայլերի մասին, որոնք առաջին իսկ պահից մեր կողմից արժանացել են կտրուկ հակազդեցության:
Համախմբված գործողությունների արդյունքում, համայնքապետարանի կողմից չեղարկվեց մինչ այդ իր իսկ կողմից արտոնված, «Վարդանանք» շարժման կողմից պլանավորվող հակաեկեղեցական և ապազգային ակցիաները, ինչպես նաև մեծ կոնսոլիդացիա առաջացրեց պաշտպանելու Հայ Եկեղեցին ոտնձգություններից:
Այս ամենից հետո բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում «Վարդանանք» կոչվող, իբր թե, կառույցը հայտարարել է, որ չեղարկում է և հետաձգում իրենց ակցիաները Էջմիածնում:
Սակայն, կարծում ենք` պետք է պահպանել զգոնություն և հետևողական պայքար մղել նման անհասկանալի և սրբություն չունեցող անձանց կողմից իրականացվող ցանկացած միջոցառման դեմ:
Հաշվի առնելով վերը նշվածը և այդ անձանց բարոյական կերպարը` առաջարկում ենք ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ (բաց խորան):
Հայ Առաքելական Եկեղեցին Սրբության Սրբոցն է»։

Հայտարարություն էր տարածել նաև «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը․ «Խստորեն դատապարտում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պարբերաբար կազմակերպվող քարոզչական ու տարաբնույթ այլ հարձակումները: Մենք դիտարկում ենք դրանք որպես հայ ժողովրդի հենասյուներից մեկի և հայի ինքնության հանդեպ հետևողականորեն իրականացվող քայքայիչ գործունեություն՝ թելադրված արտաքին ուժերի կողմից:

Մեր Եկեղեցու դեմ տարվող արշավը սպասարկում է թշնամական օրակարգ և նպատակ ունի ոչնչացնելու հայ ժողովրդի դիմադրողականության արմատներից մեկը:
«Մայր Հայաստան» շարժումն իր միանշանակ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»։

Ակցիա Մայր Աթոռի դիմաց՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու
Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2394 | 0
դեպի վեր