ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից»․ քննարկում՝ Քաղավիացիայի կոմիտեում
14:18, 24.02.2024 | mamul.am
1152 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Հաշվետու ժամանակահատվածում հայկական շուկա մուտք է գործել 8 նոր ավիաընկերություն՝ ընդլայնելով օդային փոխադրումների աշխարհագրությունը: Փաշինյանը նշել է, որ նախորդ քննարկումների կարևոր թեմաներից մեկը տեղական ավիաընկերությունների անվտանգության ստանդարտները շարունակաբար բարձրացնելն է եղել: «Հիմա ուզում եմ հասկանալ` նախորդ տարի այս ուղղությամբ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել»,- ասել է վարչապետը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը նշել է, որ դա մշտական աշխատանք է: «Այնպես չէ, որ մենք ժամանակ առ ժամանակ ենք անդրադառնում: Դա ամենօրյա մեր մշտական աշխատանքն է, և բոլոր ավիաընկերությունները գտնվում են վերահսկողության տակ: Ամեն մի ստորաբաժանում ունի աուդիտների իր գրաֆիկը, և յուրաքանչյուրն իր ուղղությամբ կատարում է ավիաընկերությունների վերահսկողությունը: Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից: Պայմանավորված է, որ դա պետք է լինի մշտական: Այնպես չէ, որ տարին մեկ անգամ կամ երկու անգամ աուդիտ լինի, դա բաժանված է փուլերի»:

Արձագանքելով` Փաշինյանը նշել է. «Ավիաընկերությունը մշտական վերահսկողության տակ է, որովհետև այսօր կարող ենք ստուգել նորմալ լինի, բայց երկու տարվա ընթացքում իր պարամետրերը կարող են նվազել»: Անդրադառնալով Բոինգ 737/400 բեռնատար օդանավի ներկրմանը` Փաշինյանն ասել է. «Ասացիք, որ բեռնատար օդանավ է ներկրվել: Մենք արդեն ունե՞նք, թե սա առաջին օդանավն է, որ պետք է գործի և արդեն թռիչք իրականացրել է, բեռ տեղափոխե՞լ է Հայաստանից»: Միհրան Խաչատրյանը նշել է, որ օդանավը Հայաստանում է, մարտ ամսից սկսելու է բեռնափոխադրումները` ավիաընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալուց հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր