ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ինչի՞ հասաք Սերժ մերժելով»․ Մարգարիտ Եսայան
15:18, 24.02.2024 | mamul.am
2451 | 6

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գրառումը․ «Ոմանք այդպես էլ չհասկացան, որ 2018-ին իրենք իրենց անվտանգ ապագան մերժեցին։
2018-ից ի վեր մեր երկրում այնքան բան է աղավաղվել, ոչնչացվել, մերժվել, այնքան կայացած համակարգեր և ինստիտուտներ են դարձել ոչինչ, այնքան մարդիկ են առերեսվել հրապարակում խոստացված «ապագային» ու այդ «ապագայում» կորցրել են տունուտեղ, զավակ ու մայր, արժանապատվություն և սեր։ Այնքան կորուստներ և ցավեր են եկել ձեր գլխին, այնքան արյուն է հոսել և այնքան տարածքներ են տրվել թշնամիներին, որ շատ տեղին է հարցերի հարցը՝ սիրելի/կամ՝ ոչ այնքան սիրելի/ մարդիկ, ի՞նչի հասաք Սերժ մերժելով։ Ի՞նչ ստացաք և ի՞նչ կորցրիք։
Արդյո՞ք 2018-ից ի վեր ինքներդ ձեզ համար նստել-մտածել եք, իրո՞ք, էս էր ձեր ուզածը, է՞ս էր այն, ինչին հասնելու ձեր միամիտ մղումներով ոտքի ելաք ու գնացիք մի թյուրիմացության հետևից։
Արդյո՞ք ձեր կյանքը մինչև 2018-ը շատ ավելի վատն էր ու դուք, արդյո՞ք 2018-ից առաջ շատ ավելի խեղճ էիք ու նվաստ, ինչպես այսօր եք։
Հարգելի քաղաքացիներ և գյուղացիներ, դուք, ձեր Սերժ մերժելով արդյո՞ք ստացաք այն, ինչ ձեզ շռնդալից խոստանում էին հրապարակի բեմից։
Արդյո՞ք դուք 2018-ին դուրս եկաք հրապարակներ և փողոցներ, որ կորցնեք Արցախը, որ կորցնեք ՀՀ սուվերեն տարածքի մոտ 300 քառ կմ։
Արդյո՞ք շերեփ ու կաթսա թխթխկացնելիս պատկերացնում էիք, որ թուրքը հասնելու է ձեր տներին այսքան մոտ։
Արդյո՞ք դուք /ձեր մեջ կային նաեւ գրագետ, կիրթ, ճանապարհ անցած մարդիկ, և ոչ բոլորդ էիք զոմբի և տկլոր/, հենց սա էիք պատկերացնում։
2018-ին, երբ Սերժ էիք մերժում, մտածե՞ցիք գեթ մեկ վայրկյան՝ իսկ ի՞նչ է լինելու է հետո։
Արդյո՞ք այդ «հետո»-ն դուք այսպե՞ս էիք պատկերացնում։
Դուք, որ 2016-ի քառօրյա պատերազմից հետո, որի հետեւանքով 75 հայ քաջարի զինվոր էր զոհվել և շուրջ 400 հա տարածք էր անցել թշնամու տիրապետության տակ, այդպես սրտացավ էիք, պատասխան էիք պահանջում, ուրեմն, ինչու, ինչ նպատակով լուռումունջ կուլ տվեցիք 2020-ի պատերազմի ահռելի ողբերգական հետևանքը, Շուշիի և Հադրութի կորուստը։
Իսկ, որն ավելի զարհուրելի է, դրանից հետո, 2021-ի չարաբաստիկ արտահերթ ընտրությանը ի՞նչ խղճով, ի՞նչ մտքերով և ի՞նչի ակնկալիքով գնացիք և 680 հազարով կրկին ձայն տվեցիք դավաճանին եւ մահաբերին։
Այդքան չէիք սի՞րում Սերժին։ Իսկ ինքներդ ձեզ, ձեր երեխաներին, ձեր երկիրը, Արցախը, ձեր ընտանիքները, ձեր եկեղեցին սիրո՞ւմ էիք։Եթե այո, ինչու մերժեցիք այդ ամենը։ Որովհետև 2018-ին դուք հենց այդ արժեքներն են մերժել։
Հիմա, գոնե մեծամասնությունը դա հասկանում է։
Այսօր, երբ դա չի էլ թաքցնում նոր լայնածավալ պատերազմի հավանականությունը, երբ երկրի սահմաններին սպառազինված նստած է ադրբեջանի զորքը, երբ «խաղաղ» օրերում կրկին հայ զինվորներ են զոհվում, գլխատվում, դուք, Սերժ մերժողներ, ի՞նչ մտքեր ունեք ձեր ու ձեր երեխաների «ապագայի» մասին։ Արդյո՞ք դեռ մնացել եք «սերժմերժելու» նարկոզի տակ․․․ Արթնացեք, ի վերջո, հոգեդարձ եղեք, հասկացեք վերջապես ձեզ նետված չարության և ատելության դեղահաբը, որը կլլեցիք տարիներ շարունակ և չուզեցիք տեսնել, թե իրականում ինչ և ինչպես էր նույն այդ Սերժը բանակը պահում, սահմանները պահում, ռազմավարական գործընկերների հետ բանակցում, անգամ թշնամու հետ բանակցում/իրական բանակցությամբ եւ ոչ սրա պես վերելակային սիլիբիներով/, ինչպես ու որքան մոտ էր Արցախի հարցի հայանպաստ լուծումը, այդ ժամանակ դուք կուրացել էիք, չուզեցիք տեսնել իրականությունը։
Հիմա գոնե արթնացեք եւ հասկացեք կարեւորը՝ դուք 2018-ին մերժել եք ոչ թե անձին, ոչ թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այլ՝ մերժել եք ինքներդ ձեզ։ Այո, մերժել եք ձեր խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը եւ Արցախի հարցի հայանպաստ լուծումը, որի հնարավորությունը, այնքան մոտ էր։
Ցավալի է, որ ձեզ այնքան էին ներարկել թմրեցնող լոլոներով, որ դուք, այո, չկռահելով, 2018-ին ոտքի ելաք ու մերժեցիք ինքներդ ձեզ, մերժեցիք ձեր երեխաների խաղաղ ապագան, մերժեցիք հային ու հայկականը, մերժեցիք Արցախն ու արժանապատվությունը։
Ու, հիմա, երբ, կրկին պահը օրհասական է, ոտքի ելեք։
Կանգնեք ու տեր դարձեք ձեր երկրին, հայրենիքին, վերջապես սթափվեք։
Մի երկու խոսք նրանց, ովքեր անգամ այս օրհասական պահին, կփորձեն կրկին հին ու մատից ծծած լոլոներով ձեզ կերակրել, թե իբր Սերժը էս արեց, էն չարեց, էս հարցին պատասխանեց, էն մի հարցի պատասխանը դուրները չեկավ, մի խոսքով, ովքեր կրկին կփորձեն ձեզ նիկոլավարի շփոթեցնել, ուղարկեք գրողի ծոցը։ Էս պահը ոչ Սերժի և ոչ էլ որեւէ անհատի պահն է, սա համայն հայության, Հայաստանի, հայոց լինել-չլինելու պահն է։ Զգաստացեք, սթափվեք ու խելքի եկեք։ Չէ որ ձեր մեջ շատ են գրագետ, մտածող մարդիկ եւ ոչ բոլորդ եք «անո»։ Զգոն եղեք, քանզի ոմանք, փորձում են իբր անկողմնակալ լինել եւ, փորձագիտական ինչ-ինչ տրյուկներ բանեցնելով անցյալն են «վերլուծում» և էլի փորձում են Սերժին մեղադրել, ուղարկեք նրանց գրողի ծոցը, քանզի ոչ բոլոր նիկոլներն են նիկոլի դեմքով կամ բոյով, լիքն են նաև այլ դիմակներով նիկոլիկներ։ Ու այս պահին դրանց «վերլուծությունները» նույնքան վտանգավոր են Հայաստանի համար, որքան նիկոլիզմը՝ 2018-ին։
Ու, երբ ոտքի կկանգնենք միասին, հանուն Հայաստանի, մերժելով բոլոր հին ու նոր նիկոլներին եւ նրանց ձագերին, հենց այդպես կփրկվի հայրենիքը, հակառակը՝ ինքնաոչնչացումն է։ Դավաճանները կրկին ձեզ փորձում են տանել դեպի ինքնաոչնչացում։ Սթափվեք, այո, լրջացեք․․
Հ․Գ․ Այն, ինչ ասում եմ հիմա, ասել եմ 2018-ի ապրիլից,արդեն մոտ վեց տարի, /այսօր շատերն են փորձում հետին թվով հերոսանալ, ես դրանց մեջ չկամ/, բայց և պետք է հիշեցնեմ, թեև հիշողները հիշում են,որ այդ օրերին կենաց-մահու կռիվ էի տալիս, սթափության կոչ անելով, ավաղ, այն ժամանակ չլսեցիք, հիմա, գոնե ականջալուր եղեք․․․»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր