ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իշխանությունն իր գործն արեց` հերոսի հայրը ծանր վիճակում է»․ Տիգրան Աբրահամյան
19:54, 24.02.2024 | mamul.am
4881 | 2

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ էի անդրադարձել այն փաստին, որ իշխանությունն ամենաանընդունելի եղանակով մեր հերոս նահատակ Մխիթար Գալեյանի հորը` Գարիկին, ամեն գնով պահում է փակի տակ:

Տարբեր դատական նիստերի ժամանակ, երբ առիթ էր լինում Գարիկի հետ մի երկու բառ փոխանակելու, միշտ ասում էր, որ տնային կալանքը եթե ոչ ավելի շատ, ապա բանտային կալանքին հավասար ծանր ազդեցություն է թողնում իր ապրումների և առողջության վրա:

Որևէ մեկի համար նորություն չէ, որ Գարիկն ամենից շատ տանջվում էր, որովհետև հնարավորություն չուներ այցելելու իր համար Սրբավայր դարձած «Եռաբլուր»` որդու շիրիմին այցելության:

Ցավոք, այսօր տեղեկացա, որ վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է և «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գարիկը տեղափոխվել է հիվանդանոց և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժնում:

Նրա կալանքի քննարկման առաջին իսկ օրերից դատարանը ձեռքի տակ ուներ Գարիկի առողջական վիճակի հետ կապված բոլոր փաստաթղթերը, այս ամիսների ընթացքում Գարիկը մի քանի անգամ ստուգում էր անցել, նաև` հիվանդանոցային բուժում, բայց մեկ է` իշխանությունն իր գործն արեց և այսօր հերոսի հայրը ծանր վիճակում հիվանդանոցում է:

Սա է այս իշխանության դեմքն ու դիմագիծը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր