ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մարզաբնակներն ավելի շատ են կախված իշխանություններից». Աշոտյան
21:00, 24.02.2024 | mamul.am
1894 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին (աղբուր՝ «168»):

Քաղաքացի Գեղամ Հովհաննիսյանը հարցրել է. «Պայքարի վերսկսման դեպքում, եթե մարզերում չլինեն ակցիաներ, դա կարո՞ղ է բացասաբար ազդել»։

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքը վաղուց է դեմ Փաշինյանին (Երևանի վերջին ընտրությունները դրա ապացույցն են)։

Բազմաթիվ այլ քաղաքներում ևս ժողովուրդն իր վստահությունից անվերադարձ զրկել է ՔՊ-ի թիմին։ Հիմա ևս, ըստ ծագող բազմաթիվ խնդիրների, տարբեր մարզեր կամ բնակավայրեր դեմ են ելնում Փաշինյանի որոշումներին և ձախողումներին։ Պարզապես պետք է հաշվի առնել հետևյալ երկու հանգամանքները։

Առաջինը, մարզաբնակ մեր հայրենակիցները տեղեկատվության պակաս են ունենում (տարբեր պատճառներով) և ավելի խոցելի են իշխանական սանձարձակ և կեղծ պրոպագանդայի համար։ Միայն Հ1-ը հերիք է, որ քաղաքացու գլուխը լվան ստերով, մանիպուլյացիաներով և կեղծարարությամբ։ Երկրորդը, մարզաբնակները, ցավոք, ավելի շատ են կախված իշխանություններից, ռեպրեսիվ վարչական ռեսուրսն այդտեղ ավելի անպատիժ և լկտի է գործում։

Ընդդիմությունը պիտի հաշվի առնի այս հանգամանքները և գտնի առավել արդյունավետ ձևեր մարզաբնակ ՀՀ քաղաքացիներին ոտքի հանելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր