ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Կուլեբան հայտարարել է, որ կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն
22:48, 24.02.2024 | mamul.am
2962 | 2

Կիևը հրաժարվել է կորցրած տարածքները կարևոր համարել
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ընդունել է Կիևի կողմից տարածքների կորուստը, սակայն հայտարարել է, որ դրանք բոլորն էլ ռազմավարական նշանակություն չունեն։ Այս հայտարարությունը նա արել է ABC հեռուստաալիքի «Բարի լույս Ամերիկա» (GMA) հաղորդաշարի եթերում: «Մենք իսկապես կորուստներ ենք կրել գետնի վրա, բայց դրանք ռազմավարական նշանակություն չունեն առաջնագծում ընդհանուր կայունության համար»,- ասել է ուկրաինացի դիվանագետը։

Նա նաև հավելել է, որ Կիևը դեռ սպասում է F-16 կործանիչներին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգերի։

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Ավդեևկա քաղաքը։
Այսօր՝ փետրվարի 24-ին, ուկրաինական լրատվամիջոցները սկսել են տեղեկատվություն տարածել, որ Ուկրաինայի զինված ուժերը որոշել են լքել Ավդեևվկայից արևմուտք գտնվող Լաստոչկինո բնակավայրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր