ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Այն, ինչ չէր կարելի Բուդապեշտին, կարելի էր Մոսկվային»․ Նարինե Մկրտչյան
10:24, 25.02.2024 | mamul.am
2810 | 1

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ 2012թ․ Հունգարիան հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որին Բաքու հասնելուն պես, նույն օրը Ալիևը ներում շնորհեց, ապա՝ պետական մակարդակով հերոսացվեց, որպես արժանի պատասխան՝ Երևանը սառեցրեց հարաբերությունները Հունգարիայի հետ։ Հայաստանի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, որը նաև կառավարող կուսակցության՝ ՀՀԿ խորհրդի նախագահն էր։ Ասել է թե՝ դա կառավարող կուսակցության դիրքորոշումն էր։
Երբ մի քանի օր առաջ Մոսկվան 2020թ․ պատերազմի ժամանակ հայ տղամարդուն գլխատած, Մոսկվայի կենտրոնում հայերի հադեպ ատելության և հաշվեհարդարի կոչող ելույթներով հանդես եկած ադրբեջանցի Քամիլ Զեյնալլին արտահանձնեց Ադրբեջանին, թեպետ վերջինս ՀՀ պահանջով էր ձերբակալվել Մոսկվայում, Հայաստանի ռուսական ընդդիմությունը ձկան նման լուռ էր։
Ադրբեջանցի վայրենաբարո գազանին Բաքվին արտահանձնած ՌԴ իշխանությունների այդ անպատվաբեր և անիրավ քայլին ՀՀԿ-ն այս անգամ չանդրադարձավ։ Փոխարենը՝ Հայաստանի ռուսական ընդդիմության տարբեր թևերն այս օրերին փառազուրկ ՀԱՊԿ-ին էին ձոներգում։
Այն, ինչ չէր կարելի Բուդապեշտին, կարելի էր Մոսկվային։
Խնդիրը նախկինները ու ներկաները չեն, այլ քաղաքական սկզբունքայնությունը, Հայաստանի՛ շահերով առաջնորդվելու կարևորությունը՝ անկախ նրանից նախկի՞ն ես, թե՞ ներկա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր