ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ասաց՝ հո սաղ Մասիվի խնդիրներն իմ խնդիրները չի»․ Հայրումյան
11:18, 25.02.2024 | mamul.am
3513 | 0

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Սա Նոր Նորք վարչական շրջանի Ն. Ստեփանյան փողոցի մայթի մի հատվածն է, որը գտնվում է անմիջապես թիվ 135 հիմնական դպրոցի հարևանությամբ։ Մայթը վերջին անգամ ասֆալտապատվել էր տասնամյակներ առաջ ու մինչև մոտ 2014-2015 թվականն այն անցանելի էր, որից հետո կամաց-կամաց սկսվեց փակվել վերևից սողացող հողի ու ներքևից ավելացվող աղբի շերտով։
Վերջին 8 տարվա ընթացքում որևէ պաշտոնյա չի փորձել այն գոնե մաքրել, իսկ օրինակ 2 ամիս առաջ մասիվի թաղապետի հետ հանդիպման ժամանակ, մայթը մաքրելու իմ խնդրանքն արհամարհել են։
Երևանի քաղաքապետարան, կխնդրեմ կազմակերպել մայթի լիիրավ մաքրումը ու աղբի տեղափոխումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր