ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մենք պատրաստվում ենք ՀԱՊԿ-ից դուրս գալուն»․ Գառնիկ Դանիելյան
12:18, 25.02.2024 | mamul.am
8306 | 3

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մենք պատրաստվում ենք ՀԱՊԿ-ից դուրս գալուն։
▪️ ՀՀ-ն իր թշնամիների թիվն ավելացնում է ևս մեկով։
▪️ ՀԱՊԿ դիտորդները, ի տարբերություն եվրոդիտորդների, պատրաստ էին համատեղ զորավարժությունների։
▪️ Անգամ Վրաստանն է հիմա խուսափում Ռուսաստանի դեմ գործոն դառնալուց։
▪️ Գերտերությունների հետ նեղացածի, խռովածի կեցվածքով բանակցություններ չեն վարում։
▪️ Ֆրանսիան բարեկամ երկիր է, բայց ես չեմ լսել, որ հայտարարի այստեղ՝ իր ռազմական ներկայության հնարավորության մասին։
▪️ Ալևից լսելու բան ունեն, բայց փորձառու դիվանագետներից լսելու բան չունեն։
▪️ Մարդկանց խաբեցին խաղաղության մասին խոսույթով, հիմա հայտարարում են հնարավոր պատերազմի մասին։
▪️ Ընդդիմությունը բազմիցս հրապարակային առաջարկներ է արել, որոնք չեն ընդունվել։
▪️ Պատերազմի վտանգը կաշկանդող հանգամանք է ընդդիմության համար։
▪️ Թուրքական կողմը բաց տեքստով հայտարարել է, որ թույլ չի տալու ՀՀ-ում իշխանափոխություն։
▪️ Իշխող կուսակցության վարկանիշը օր օրի գահավիժում է։ Անհրաժեշտ է շատ մեծ կոնսոլիդացիա, որը կներառի ՔՊ-ից զատ բոլոր քաղաքական ուժերը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր