ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բացարձակ հանգիստ ենք արձագանքում․ ՀԱՊԿ-ը չի փլուզվի». Լուկաշենկո
13:18, 25.02.2024 | mamul.am
5024 | 3

Բելառուսը բացարձակ հանգիստ է արձագանքում ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА-ն։

«Եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,- նշել է նա՝ հավելելով, որ այս առնչությամբ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռ չեն եղել։

Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր