ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Խոջալուի կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել». Տիգրան Աբրահամյան
01:24, 27.02.2024 | mamul.am
1710 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանն ամեն տարի այս օրերին տեղական և միջազգային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ է ունենում արցախյան առաջին պատերազմի օրերին Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Մինչև 2018 թվականը Հայաստանում այս թեմայի հետ կապված բավականին աշխատանք է տարվել` ֆիլմերից մինչև միջազգային կառույցներում հսկայական իրազեկման գործընթաց, սակայն այս իշխանությունների օրոք հակազդման գործառույթը հետին պլանում է, իսկ Ադրբեջանը, ով աշխարհին հայտնի է իր ցեղասպան քաղաքականությամբ, մեղադրական սլաքները մեր ուղղությամբ հրելու անխոչընդոտ դաշտ է մտել:
Խոջալու բնակավայրը կրակակետի, իսկ սեփական ժողովրդին` որպես վահան օգտագործող Ադրբեջանը Հայաստանին ցեղասպանության մեջ մեղադրելու համար Ակնա (նախկին Աղդամ) բնակավայրի հատվածում, Խոջալուից հեռացող խաղաղ բնակիչների մի մասին սպանեց` սկզբում ներքաղաքական գործընթացներում օգտագործելու, իսկ հետագայում` հայերին ցեղասպանության մեջ մեղադրելու համար:
Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության կրավորական, հանցավոր անտարբերության և հակազդման բացակայության պայմաններում, շարունակում է «եփվել»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր