ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Նման ձևաչափի համագործակցությունը Հայաստանի 3 առանցքային գործընկերի միջև կարող է ուղենշային լինել». Արմեն Պետրոսյան
02:24, 27.02.2024 | mamul.am
1838 | 0

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Դեռևս 2023թ. փետրվարի 4-ին ԱՄԷ-ն, Հնդկաստանն ու Ֆրանսիան հիմնել էին եռակողմ համագործակցության նախաձեռնություն և դրա իրականացման ճանապարհային քարտեզ։ Նախաձեռնությունը բազմոլորտ է՝ էներգետիկայից մինչև տնտեսություն, տեխնոլոգիաներ, պաշտպանություն, սոցիալ-մշակութային և այլ ուղղություններ։
Նման ձևաչափի համագործակցությունը Հայաստանի 3 առանցքային գործընկերի միջև կարող է ուղենշային լինել Երևանի համար։
Առավելագույնը պետք է ձգտել միանալ եռակողմ նախաձեռնությանը, նվազագույնը՝ նման ձևաչափ առաջարկել Հնդկաստանին և Ֆրանսիային՝ հաշվի առնելով բոլոր ուղղություններով զարգացող բազմաշերտ կապերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր