ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+26 °C
«Բարդ է Էրդողանի համար». Գարիկ Քեռյան
02:18, 27.02.2024 | mamul.am
4999 | 1

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ Յոթնյակի երկրները փորձում են կիրառել բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում: Ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ, երևի ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաղթանակն արդեն հավատ չի ներշնչում: Արևմուտքը ևս հսկայածավալ ռազմական մատակարարումներն արդեն դժվարությամբ է իրականացնում: G7-ը որոշել է խստացնել այն պետությունների դեմ գործողությունները, որոնք օգնում են Ռուսաստանին` շրջանցել պատժամիջոցները: Իհարկե, հասկանալի է, որ այդ ցանկում առաջին և երկրորդ տեղերում են Չինաստանն ու Թուրքիան: Եթե Թուրքիան ստիպված լինի զիջել և միանալ պատժամիջոցներին, էականորեն կարող է հետընթաց գրանցվել ռուս-թուրք/ադրբեջանական համագործակցային ձևաչափում: Այս հանգամանքը միանգամայն իրական կարող է դարձնել Կրեմլի որոշակի տեղաշարժը դեպի հայկական շահերի պաշտպանություն և Իրանի հետ առավել սերտ դաշնակցություն: G7-ի որոշումը, եթե այն իրականացվի, տարածաշրջանային քաղաքական իրադրությանը նոր երանգներ է տալու: Հարավկովկասյան երեք պետություններն էլ, ինչպես գիտենք, չեն միացել պատժամիջոցներին: Բարդ է Էրդողանի համար, չէ, որ Անկարայում սպասում են ամերիկյան կործանիչների գնման գործարքին, բայց և չեն կարող նեղացնել Պուտինին: Ամեն դեպքում մինչև նոյեմբեր, մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտը ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների գործիքակազմի կիրառում»:

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր