ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնների առաջին խախտման դեպքում նախատեսվում է միայն տուգանք
11:54, 26.02.2024 | mamul.am
2181 | 1

Կառավարության առաջարկով երկրորդ գծում կանգնելու համար տուգանային միավորը 0,5-ի փոխարեն նախատեսվում է 0,25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունը և արարքի վտանգավորությունը։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Իսկ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտման համար նախատեսվում է միայն տուգանք: «Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտման համար նախատեսվում է միայն տուգանք՝ առանց տուգանային միավորի։ Հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը՝ նախատեսում ենք, որ մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ կամ կրկին կատարելու պայմաններում սա կառաջացնի 2 տուգանային միավոր։ Առաջին անգամ նախատեսվում է միայն տուգանք, երկրորդ դեպքում՝ տուգանք աշխատավարձի քսանիննապատիկի չափով և երկու բալ տուգանային միավոր»,- նշել է Սարգսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր