ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սրանց ուղեղի վրա կարելի է գոլֆ խաղալ». Մեսրոպ Առաքելյան
15:06, 26.02.2024 | mamul.am
2592 | 3

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության կցորդ «փորձանքագետները», որոնց մի մասը նաև քաղաքականությամբ է զբաղվում, Արցախի շրջափակման ժամանակ վստահ ավետում էին, որ Արևմուտքը չի թողնի, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտում իրականացնի, այլ Ադրբեջանի և Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի։
Պատժամիջոցներ ոչ միայն չեղան, այլ դեռ մի բան էլ ավելի են ակտիվանում Եվրոպայի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները։
Ու հիմա էլ նույնը՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի։ Այս՝ թունավոր սնկի պես աճող խմբակը վաղուց վերածվել է հակահայկական աղանդի։
Այսինքն, սրանք ասում են, ջհանդամ թե Ադրբեջանը Հայաստանից տարածք չի գրավի, դրա փոխարեն, օրինակ Ադրբեջանին և/կամ Ալիևի ընտանիքին պատկանող եվրոպական բանկերի միջոցները կսառեցվեն և դրանք կմնան Եվրոպային։
Սրանց ուղեղի վրա կարելի է գոլֆ խաղալ՝ բացառիկ հարթությունն ապահովված է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր